ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի պատճառով Ջորջիո Արմանին ժամանակավորապես փակում է իր գործարաններն ու գրասենյակներն Իտալիայում

Կորոնավիրուսի պատճառով Ջորջիո Արմանին ժամանակավորապես փակում է իր գործարաններն ու գրասենյակներն Իտալիայում

Դիզայներ Ջորջիո Արմանին մեկ շաբաթով փակել է Միլանում գտնվող իր գրասենյակները, ինչպես նաև դադարեցրել է աշխատանքը Լոմբարդիայի, Էմիլիա-Ռոմագնայի, Վենետոյի, Տրենտինո-Ալտո Ադիգեների և Պիեմոնտի գործարաններում՝ Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին, ինչպես գրում է Gazeta.ru-ն, հաղորդել է ANSA-ն:

Հայտնի է, որ անցած օրվա ընթացքում երկրում COVID-19 վարակվել է 152 մարդ, երեքը մահացել են:

Ըստ AP- ի, դիզայները նաև պատվիրել է, որ իր ցուցադրությունը Միլանում անցկացվող «Fashion Week»-ի շրջանակում տեղի ունենա փակ դռների հետևում։ Այն տեղի է ունեցել փետրվարի 23-ին։

  • Կիսվել: