ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Աշխարհահռչակ մոդելավորող Ջորջո Արմանին 1.4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Արմանին գումար է փոխանցել Միլանի երեք բուժհաստատություններին, ինչպես նաեւ Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին: Լազարո Սպալանցանին Հռոմում եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:

Իտալիայում վերջին օրերին կտրուկ աճել է հիվանդների թիվը։ Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի բռնկման հայտնաբերման պահից ի վեր հիվանդության տարածումն այդ երկրում հսկայական թափ է հավաքել: Միայն երկուշաբթի օրը վարակվել է ավելի քան 1,5 հազար մարդ։

Վարակվածների մեծ մասը (4490-ը 7985-ից) նախկինի պես բնակվում է Լոմբարդիայի հյուսիսային շրջանում, որտեղ հիվանդանոցներում արդեն տեղ չունեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, որտեղ հայտնվում է վարակվածների 5 տոկոսից մինչեւ 10 տոկոսը: Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 463-ի։

Հիվանդության բռնկման պահից Իտալիայում վարակվել է 9172 մարդ։ Ապաքինվածների թիվն այս պահին կազմում է 724։

  • Կիսվել: