երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ իսլամիստներն են ղեկավարում. Նորա Արմանի

Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ իսլամիստներն են ղեկավարում. Նորա Արմանի

Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա, այն երկրներում են փակում թատրոն, որտեղ իսլամիստներն են ղեկավարում: Այս մասին այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին։

«Սա գալիս է նրանից, որ մարդիկ վախենում են, որովհետև թատրոնը շատ ուժեղ ազդակ է, թատրոնը միակ տեղն է, որտեղ մարդ արարածն իր մտքերով, գոյությամբ կարողանում է անմիջական հաղորդակցություն ստեղծել ժողովրդի հետ և այդ ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխել։ Այստեղ վախ կա։

Աշխարհում թատրոն կա, որովհետև ասելիք ունի այդ թատրոնը։ Այդ ասելիքները, ասելիք չունեցող մարդկանց, որոնք բյուրոկրատներ են, վախեցնում են։ Թատրոնը փակելու այլ պատճառ չեմ տեսնում ես»,-նշեց նա:։

Ավելի վաղ հայնտնել էինք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:

  • Կիսվել: