ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջորջիո Արմանիի ծնողները փրկվել են Հայոց ցեղասպանությունից. Forbes Woman

Ջորջիո Արմանիի ծնողները փրկվել են Հայոց ցեղասպանությունից. Forbes Woman

Forbes Woman-ը հանրահայտ մոդայի տան հիմնադիր Ջորջիո Արմանիի կյանքի մասին հետաքրքիր մանրամասներ է հայտնել: Արմանին ծնվել է Իտալիայում: Նրա ծնողները Թուրքիայից փախել են թերակզի՝ փրկվելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից: Չնայած այն բանին, որ նա արյունով իտալացի չէ, Արմանին, ինչպես նախորդ վարպետները, կիսում է «ճտքավոր կոշիկի» արժեքները: Դրանցից ամենակարևորներից մեկն ընտանիքն է: Իտալիան ձևավորում է անհատականություն՝ սերմանելով զգայուն վերաբերմունք ընտանեկան կապերի հանդեպ՝ նույնիսկ միայնակներին և ինդիվիդուալիստներին:

2020 թ. Forbes-ը Արմանիին հայտարարել է աշխարհի ամենահաջողակ դիզայներ, սակայն նրա անձնական կյանքի մասին տեղեկություններ գրեթե չկան: 83 տարեկանում էլ լինելով լռակյաց ու փակ՝ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս:

Ջորջիոն մեծացել է եղբոր ու քրոջ հետ: Պատանեկության տարիներին ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն թողել է ուսումը և բանակ գնացել: Ինչ-որ մի շրջան նա տարվել է լուսանկարչությամբ և այդպիսով հայտնվել է նորաձևության աշխարհում: նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոյի և Էրմենեջիլդո Ձենյայի հետ՝ նախքան 1975 թ. իր ընկեր Սերջո Գալեոտտիի հետ Giorgio Armani S.p.A. ընկերության գրանցումը:

  • Կիսվել: