կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինտիմ լուսանկարներով սկանդալի կենտրոնում իմ ամուսինն է. BBC-ի հաղորդավար Հյու Էդվարդսի կին

Ինտիմ լուսանկարներով սկանդալի կենտրոնում իմ ամուսինն է. BBC-ի հաղորդավար Հյու Էդվարդսի կին

BBC հեռուստառադիոընկերության ճանաչված հաղորդավար Հյու Էդվարդսի տիկին Վիկի Ֆլիդը հայտնել է, որ ՛՛ինտիմ լուսանկարներով սկանդալի կենտրոնում՛՛՛ իր ամուսինն է:

Ինչպես հայտնի է՝ Էդվարդսը մեղադրվում է տարիներ առաջ մի 17-ամյա տղայի մերկ լուսանկարների դիմաց նրան 35 հազար ֆունտ ստերլինգ առաջարկելու համար: Ի դեպ՝ այդ տղան այժմ տղան 20 տարեկան է:

Երբ շաբաթներ առաջ տղայի վրդովված մայրն այդ հարցով բողոքով դիմել է BBC-ի ղեկավարներին, որից հետո սկսվել է սկանդալը: Ենթադրվում է, որ Էդվարդսը նմանօրինակ առաջարկ է ներկայացրել առնվազն ևս մեկ երիտասարդի:

Տիկնոջ խոսքով՝ իր ամուսինը՝ Հյու Էդվքարդսը, տառապում է ծանր հոգեկան հիվանդությամբ և այժմ մասնագիտական օգնություն է ստանում հիվանդանոցում: Նա նշել է, որ առաջիկայում ամուսինը կշարունակի մնալ այնտեղ:

Նշենք, որ 61-ամյա Հյու Էդվարդսը բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար է և այդ բնագավառում ամենաբարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներից մեկն է: Նա տարեկան ստանում է ավելի քան 400 հազար ֆունտ ստերլինգ:

  • Կիսվել: