ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլորը գիտեն, որ նա միասեռական է. Մարգարիտա Սիմոնյանը՝ Գալկինի մասին

Բոլորը գիտեն, որ նա միասեռական է. Մարգարիտա Սիմոնյանը՝ Գալկինի մասին

Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաշոուի եթերում ասել է, որ հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինին, որը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երկու երեխաների հետ այս տարվա փետրվարին լքել է ՌԴ-ն, համարում է միասեռական։ Նրա կարծիքով՝ նա հայտնի երգչուհու հետ ամուսնության հետևում է թաքնվում «հանուն հարստացման»։

Լրագրողն այս կարծիքն է հայտնել՝ ի պատասխան Գալկինի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունների։ Օրերս Գալկինը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վայրագություններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։

«Բոլորը գիտեն, որ նա միասեռական է, որն իր անձնականից օտարների աչքերը շեղելու, անձնական հարստացման, կարիերայում ուղի հարթելու համար ամուսնացել է տարեց կնոջ հետ և համոզել իր հանդիսատեսին, որ նրանց միջև իսկական սեր է։ Դե, դուք հասկանում եք ներքին կեղծավորության ու ստի մակարդակը և ընդհանրապես այս մարդու որակները»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Նա հայտարարել է, որ այլևս չի կարող լսել, թե ինչպես է Գալկինը «կեղտ թափում Ռուսաստանի և ռուսական բանակի վրա»։ 

  • Կիսվել: