հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի կապն այժմ ավելի ամուր է

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի կապն այժմ ավելի ամուր է

Թագավորական ընտանիքից հեռանալուց հետո արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարաբերությունները փոխվել են։ Այս մասին ասել է People հրատարակության աղբյուրը, գրում է Lenta.ru-ն: 

Նրա խոսքով՝ այժմ նրանց կապն ավելի ամուր է։ «Նրանք խենթի պես սիրում են միմյանց և շատ քնքուշ հարաբերություններ ունեն»,- ասել է հրատարակության աղբույրը, որը հանդիսանում է զույգի ընկերը։

Բացի այդ, նա նշել է, որ Հարրիի և Մեգանի կյանքում գլխավոր դերակատարում ունեն ընտանեկան երջանկությունը և նրանց 9 ամսական որդին՝ Արչին։ «Արչին երջանիկ երեխա է, որն անընդհատ ծիծաղում է։ Արչին և Հարրին միասին շատ լավ ժամանակ են անցկացնում, իսկ  Մեգանը հիանալի մայր է»,- պատմել է զույգի ընկերը:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին կնոջ՝ Մեգանի հետ, վայր է դրել արքայական ընտանիքի հետ կապված գլխավոր պարտավորությունները։ Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին, որ ցանկանում են ֆինանսական անկախություն ձեռք բերել։ Այժմ զույգը բնակություն է հաստատել Կանադայում։

 

  • Կիսվել: