կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստը

Այսօր Թբիլիսում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստը: Այս մասին հատնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

՛՛Նիստի ընթացքում քննարկել ենք հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը առնչվող հարցերը: Հաղորդում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Երկու հանձանժողովների միջև փոխըմբռնման հուշագիրը, որի հիման վրա տեղի են ունենում համատեղ նիստերը, ստորագրվել է 2022թ. նոյեմբերին՛՛,-սոցցանցի իր էջում գրել է նա:

  • Կիսվել: