կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս-իրանական հարաբերությունները լուրջ խնդիր են աշխարհի համար. Իսրայելի վարչապետ

Ռուս-իրանական հարաբերությունները լուրջ խնդիր են աշխարհի համար. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները դարձել են ՛՛մեծ խնդիր ողջ աշխարհի համար՛՛, հայտնում է RTVI-ը։

՛՛Մենք, բնականաբար, մտածում ենք, որ հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հանդիսանում են լուրջ խնդիր ոչ միայն Իսրայելի, այլ նաեւ Ուկրաինայի, Եվրոպայի եւ աշխարհի համար։ Իրանը վտանգավոր ահաբեկչական պետություն է, իսկ այն փաստը, որ Ռուսաստանը նրա հետ բիզնես է վարում, աշխարհը վտանգի է ենթարկում՛՛,- ասել է նա։

 

  • Կիսվել: