երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները ԵԽ աշխատանքային խմբի անդամների հետ քննարկել են Հայաստանի անվտանգային մարտահրավերները

ԱԺ պատգամավորները ԵԽ աշխատանքային խմբի անդամների հետ քննարկել են Հայաստանի անվտանգային մարտահրավերները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են Եվրոպական խորհրդի Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարեւորությունն ինչպես Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ անդամ երկրների խորհրդարանների հետ:

ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: Անդրադարձ է եղել իշխանություն-հանրություն հաղորդակցությանը, մասնավորապես, բանակցությունների եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում խորհրդարան-հանրություն արդյունավետ կապի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ընդդիմադիր և իշնանական ուժերի համագործակցված աշխատանքի կարևորությանը:

Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը` մանրամասնելով ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերում առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: