չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes ամսագրի

ԱՄՆ ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes ամսագրի

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը:

Ինչպես նախորդ տարի՝ այս տարի ևս առաջին տեղը զբաղեցրել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 114 մլրդ դոլար: Նախորդ տարի նրա կարողությունը գնահատվում էր 160 մլրդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, որը երկար տարիներ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Այս տարի նրա կարողությունը գնահատվել է 106 մլրդ դոլար:

Եռյակը եզրափակում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 80,8 մլրդ դոլարով: Նրան հաջորդում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 69,6 մլրդ դոլարով:

 

  • Կիսվել: