Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություն չունի. Վրաստանի վարչապետ
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա, մասնավորապես, նշել է. «Վարկանիշների համաձայն՝ մեր «Վրացական երազանք» կուսակցությանն աջակցում է ընտրողների մոտ 60 տոկոսը, իսկ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ամբողջ ընդդիմությունը հավաքում է ձայների մոտ 20 տոկոսը։ Այս պայմաններում Սալոմե Զուրաբիշվիլին երկրորդ անգամ նախագահելու հնարավորություն չունի»ա։
Ըստ Կոբախիձեի՝ ներկայիս նախագահ Զուրաբիշվիլին, երբ ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում, չի վայելել բնակչության վստահությունը, սակայն առաջին անգամ է ընտրվել իշխող կուսակցության աջակցությամբ։
«Այսօր նա հակադրվում է իրեն ընտրած ժողովրդին՝ անցնելով արմատական ընդդիմության ճամբար»,-ըդգծել է Կոբախիձեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին: