չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Զինված վրացին փորձել է անցնել Ադրբեջանի հետ սահմանը

Զինված վրացին փորձել է անցնել Ադրբեջանի հետ սահմանը

Վրաստանի քաղաքացի, ով զինված է եղել նռնակով ու հրազենային զենքով, փորձել է անցնել Ադրբեջանի հետ սահմանը: Այս մասին հայտնում են վրացական համապատասխան ծառայությունները:

Տղամարդը, վրացի սահմանապաններին սպառնալով, պահանջել է իրեն ուղեկցել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող չհամաձայնեցված տարածք:

Հանցագործը մի քանի անգամ կրակել է հրազենով: Սահմանապահներին հաջողվել է վնասազերծել քաղաքացուն:

Վրացի սահմանապահներին օգնել են ադրբեջանական ուժերը: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

  • Կիսվել: