շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ժոզեպ Բորելը Վրաստանում է

Ժոզեպ Բորելը Վրաստանում է

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ժամանել է Վրաստան։ Բորելին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Այցի շրջանակներում Եվրամիության բարձր ներկայացուցչին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բորելը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այնուհետև, տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։ Բորելը կհանդիպի նաև երկրի խորհրդարանի քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 

  • Կիսվել: