շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին Ուկրաինայի դեսպաններից հստակ արդյունքներ է պահանջել

Զելենսկին Ուկրաինայի դեսպաններից հստակ արդյունքներ է պահանջել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոր տեսաուղերձում հայտարարել է Մարոկկոյից երկրի դեսպանին հետ կանչելու մասին։

Զելենսկին նրան մեղադրել է «ժամանակ վատնելու» համար: Դիմելով ուկրաինացի դիվանագետներին՝ Ուկրաինայի նախագահը նշել է. «Եթե չլինի զենք, չեն լինի պատժամիջոցներ, չեն լինի սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար, խնդրում եմ՝ այլ աշխատանք փնտրեք»:

Զելենսկին հավելել է, որ առաջիկա օրերին հստակ արդյունքներ է սպասում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայի երկրներում դիվանագետների աշխատանքից:

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Զելենսկին հայտարարել էր Վրաստանից Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին: Պատճառը նա համարել էր Ուկրաինային օգնել ցանկացող վրացի կամավորներին խոչընդոտելը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշումը:

  • Կիսվել: