հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զելենսկին տեսաուղերձով կդիմի ուկրաինացիներին՝ Ռոհանիի հետ այսօր սպասվող հեռախոսազրույցից հետո

Զելենսկին տեսաուղերձով կդիմի ուկրաինացիներին՝ Ռոհանիի հետ այսօր սպասվող հեռախոսազրույցից հետո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է այսօր երեկոյան հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական օդանավի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, տեեկացնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:

«Այսօր՝ հունվարի 11-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կդիմի Ուկրաինայի ժողովրդին Թեհրանում խոցված օդանավի հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Տեսաուղերձը կհեռարձակվի այն բանից հետո, երբ պետության ղեկավարը խորհրդակցություն կունենա Իրանում տեղի ունեցած ողբերգության վայրում աշխատող մի խումբ ուկրաինացի մասնագետների հետ, ինչպես նաև միջազգային գործընկերների, այնուհետև հեռախոսազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, որը նախատեսված է այսօր երեկոյան ժամը 5-ին»,-ասված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: