հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի մարտի 24-ին

Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի մարտի 24-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին: Այդ մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի՝ մարտի 23-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:

Ինչպես սպասվում է, դա տեղի կունենա 10:55-ին (Երեւանի ժամանակով 13:55-ին): «Ինձ համար մեծ պատիվ է, որ Ուկրաինայի նախագահը հանդես կգա խորհրդարանի առջեւ պատերազմի թեժ պահին: Ռիկստագը որոշում է ընդունել Ուկրաինայի համար օժանդակության բացառիկ միջոցների մասին եւ նախկինի պես պաշտպանում է երկրի պայքարը հանուն իր ազատության»,- հաղորդագրության մեջ բերված է խոսնակ Անդրեաս Նոռլենի խոսքը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսակապով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի եւ Գերմանիայի խորհրդարանների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ: Մարտի սկզբին Զելենսկին առցանց ռեժիմով դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Մարտի 14-ին Ուկրաինայի նախագահը պետք է տեսակապով հանդես գար Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, սակայն այդ ելույթը չի կայացել: Զելենսկու փոխարեն դա արել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: