Զելենսկին պատրաստ է հանդիպել Էրդողանի, Թրամփի և Պուտինի հետ
Ես աջակցեցի Էրդողանի գաղափարին՝ հանդիպելու Թուրքիայում «չորսի» ձևաչափով՝ Թուրքիայի նախագահի, Թրամփի, իմ և Պուտինի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Սակայն ես տպավորություն ունեմ, որ այս հանդիպումը հրադադարի չի հանգեցնի: Ես զարմացած եմ ռուսական պատվիրակության հայտարարություններից, որ մենք, իբր, նրանց վախեցնում ենք։ Գուցե ինչ-որ մեկը զանգահարում է նրանց և սպառնում։ Իսկ ինչ վերաբերում է հենց իրենց, իրենք ավելի հանգիստ են դարձել, չնայած բռիություն չի վերացել»:
Ըստ Զելենսկիի՝ Մոսկվան փորձում է դիվանագիտության ծաղրանմանակում անել՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը հետաձգելու համար։