չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զելենսկին NBC News-ի եթերում հայհոյել է Պուտինին (տեսանյութ)

Զելենսկին NBC News-ի եթերում հայհոյել է Պուտինին (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ի եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռուստահաղորդվարուհին նրանից հետաքրքրվել է, թե ինչն է նրան ուժ հաղորդում, առաջ մղում, ինչին ի պատասխան Զելենսկին ասել է.«Նույնիսկ ուժեղ և էներգիայով լեցուն լինելը չի նշանակում, որ մենք ցանկանում ենք ամբողջ կյանքը կռվել, քանի որ վճարվող գինը շատ բարձր է: Պատերազմը խլում է լավագույններին, լավագույն հերոսներին, տղամարդկանց, կանանց, երեխաներին: Սակայն մենք պատրաստ չենք մեր ազատությունը զիջել գրողի տարած ահաբեկիչ (F...... Terrorist) Պուտինին: Ահա թե ինչու ենք մենք կռվում»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

  • Կիսվել: