երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին մտադիր է չեղարկել ընտրությունները

Զելենսկին մտադիր է չեղարկել ընտրությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է 2024թ․ մարտին Ուկրաինայում նախագահական ընտրությունների հավանական անցկացման մասին լուրերը՝ ասելով, որ դա դեռ տեղին չէ։ Երկրի ղեկավարն իր տեսաուղերձում ընդգծել է, որ պատերազմի ժամանակ անպատասխանատու է այս թեման «գցել» հասարակության մեջ։ Զելենսկին ընդգծել է, որ այժմ ուկրաինացիները պետք է մտածեն պետության պաշտպանության մասին և «չկոտրվեն» վեճերի մեջ․

«Իրավիճակը հիմա նույնն է, ինչ նախկինում. եթե հաղթանակ չլինի, ուրեմն երկիր էլ չի լինի, մեր հաղթանակը հնարավոր է, եթե բոլորս կենտրոնանանք դրա վրա, այլ ոչ թե վեճերի, քաղաքականությամբ զբաղվելու կամ ինչ-որ փնտրտուքի վրա»,- ասել է նա։ Նախագահն ընդգծել է, որ այժմ պետք է բոլոր ռեսուրսներն ուղղել դեպի հաղթանակ, ինչը պետք է անեն բոլոր պատկան կառույցները։

  • Կիսվել: