չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զելենսկին լուսանկար է հրապարակել՝ հայտարարելով Դնեպրի ձախ ափին իր զինվորականների գործողությունների մասին

Զելենսկին լուսանկար է հրապարակել՝ հայտարարելով Դնեպրի ձախ ափին իր զինվորականների գործողությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ուկրաինացի զինվորականների լուսանկարը և նշել, որ նրանք Խերսոնի մարզում են՝ Դնեպրի ձախ ափին, տեղեկացնում է BBC-ն:

Նշենք, որ ավելի վաղ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել են արևելյան ափին ՛՛հաջող գործողությունների՛՛ և ՛՛հարթակների՛՛ մասին:

Ինչպես նշել է Украинская правда-ն՝ այդ երկրի գլխավոր շտաբը հայտնել է, որ իրենց բանակի նպատակներից մեկը ռուս զինվորականներին հետ մղելն է Դնեպրի ձախ ափին Խերսոնի մարզից՝ աջ ափին գտնվող քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

՛՛Ուկրաինայի պաշտպանության ուժերը մի շարք հաջող գործողություններ են իրականացրել Դնեպր գետի ձախ ափին ՝ Խերսոնի ուղղությամբ՛՛,ասել է Украинская правда-ի աղբյուրը՝ հավելելով, որ ՛՛իրականացվում են դիվերսիոն, ռեյդային և հետախուզական գործողություններ՛՛:

  • Կիսվել: