հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին իր ու տիկնոջ անունից առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված Էրդողանին

Զելենսկին իր ու տիկնոջ անունից առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված Էրդողանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն այսօր հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։

«Ելենան (Ելենա Զելենսկայան. խմբ.) և ես ցավով տեղեկացանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ կորոնավիրուսի դրական թեստի մասին: Մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր ընկերներին՝ պարոն Էրդողանին և տիկին Էմինեին, շուտափույթ ու հեշտ ապաքինում»,-իր թվիթերյան էջում գրել է Զեկենսկին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով:

  • Կիսվել: