ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զելենսկին հիվանդանոցում պարգեւատրել Է Ուկրաինայի վիրավոր պաշտպաններին (լուսանկարներ)

Զելենսկին հիվանդանոցում պարգեւատրել Է Ուկրաինայի վիրավոր պաշտպաններին (լուսանկարներ)

Մարտի 13-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են Կիեւի մարզը պաշտպանող վիրավոր զինվորները: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Երկրի ղեկավարը արիության ու անձնվիրության համար ռազմական շքանշաններով եւ մեդալներով է պարգեւատրել զինվորներին, ինչպես նաեւ ընդգծել է հիվանդանոցի անձնակազմի՝ բարդ պայմաններում օրինակելի աշխատանքը:

Վլադիմիր Զելենսկին շփվել է հոսպիտալի ղեկավարության հետ, հետաքրքրվել հաստատության կարիքների եւ պատերազմի ընթացքում ձեռնարկվող հատուկ միջոցառումների մասին:

  • Կիսվել: