Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան դարձել է «էներգետիկ Եվրամիության» անդամ
Ուկրաինան դարձել է ՛՛էներգետիկ Եվրամիության՛՛ անդամ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է. ՛՛Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է: Այժմ մեր էլեկտրաէներգիան հոսում է ԵՄ, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա՛՛:
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց շնորհիվ ԵՄ-ն ու Ուկրաինան, նրա խոսքով, ՛՛այժմ միասնական էներգետիկ համակարգ ունեն՛՛: