Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:
Զելենսկին նաև նշել է, որ Մոսկվան գերազանցում է Կիևին ռազմական տեխնիկայով հագեցվածության առումով, ուստի չի կարող հարձակման անցնել: Նա օգնություն է խնդրել Արևմուտքից։
՛՛Մենք զիջում ենք տեխնոլոգիական առումով և, հետևաբար, չենք կարողանում հարձակվել։ Էլ ավելի մեծ կորուստներ ենք կրելու, իսկ մարդիկ իմ առաջնահերթությունն են՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը: