շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Զելենսկին եւ Զալուժնին նշել են ճակատի ամենաբարդ ուղղությունները

Զելենսկին եւ Զալուժնին նշել են ճակատի ամենաբարդ ուղղությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում եւ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Չառլզ Բրաունի հետ զրույցում տեղեկացրել են ճակատում տիրող բարդ իրավիճակի մասին։ Պետության ղեկավարը նշել է յոթ ուղղություններ, գլխավոր հրամանատարը՝ միայն երեքը։

Զելենսկին Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ լսել է ռազմական եւ արտաքին հետախուզության ղեկավարներ Կիրիլ Բուդանովի եւ Ալեքսանդր Լիտվինենկոյի զեկուցումները։ Նախագահի խոսքով՝ այժմ «բարդ» է Ավդեեւսկի, Մարյինսկի, Բախմուտի (Արտյոմովսկ), Լիմանի, Կուպյանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի ուղղություններում։ Զելենսկին մանրամասներ չի նել։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը, իր հերթին, հայտնել է, որ «ամենաթեժն են մնում» միայն Ավդեեւսկի, Կուպյանսկի եւ Մարյինսկի ուղղությունները։

«Իրավիճակը բարդ է, վերահսկելի»,- ընդգծել է Զալուժնին։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը «շարունակում է հարձակողական գործողություններ վարել որոշակի ուղղություններում»։

Զալուժնին ավելի վաղ հայտնել էր, որ մարտական գործողություններն Ուկրաինայում մտել են փակուղի, եւ հիմա գոյություն ունի վտանգ, որ մարտերը կվերածվեն դիրքայինի. կարող են տեւել տարիներ եւ «հյուծել ուկրաինական պետությունը»։ Գլխավոր հրամանատարը նաեւ նշել էր, որ փակուղուց ելքին կարող է նպաստել տեխնոլոգիական թռիչքը։

Նրա այս խոսքերը քննադատել է Ուկրաինայի նախագահ գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան՝ հայտարարելով, որ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը չպետք է պատմեր ճակատում տիրող դրության մասին։

  • Կիսվել: