չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զելենսկին Էրդողանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում

Զելենսկին Էրդողանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում կամ Անկարայում, հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, տեղեկացնում է TRT Haber-ը:

Քալընը, մասնավորապես, ասել է. ՛՛Էրդողանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին ասել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Ստամբուլում կամ Անկարայում, որտեղ կցանկանա Ռուսաստանի առաջնորդը՛՛:

 

  • Կիսվել: