չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Զելենսկին ասել է, թե երբ Ռուսաստանը մարտերում կներգրավի հյուսիսկորեացի զինվորականների

Զելենսկին ասել է, թե երբ Ռուսաստանը մարտերում կներգրավի հյուսիսկորեացի զինվորականների

Հյուսիսային Կորեայի առաջին զինվորականները Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ​​գոտիներ կտեղակայեն հոկտեմբերի 27-28-ը, հյտարարել է հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:

Նա նշել է, որ սա Մոսկվայի կողմից ակնհայտ էսկալացիոն քայլ է, որն իսկապես կարևոր է, ի տարբերություն վերջերս Կազանում հայտարարված տեղեկությունների։

«Աշխարհը հստակ տեսնում է՝ իրականում ինչ է ուզում Ռուսաստանը, և դա պատերազմի շարունակությունն է։ Ահա թե ինչու է անհրաժեշտ համաշխարհային առաջնորդների սկզբունքային և բուռն արձագանքը։ Ռազմական գործողություններին Հյուսիսային Կորեայի փաստացի ներգրավվածությունը պետք է պատասխան ստանա ոչ թե փակ աչքերի և շփոթված մեկնաբանությունների տեսքով, այլ՝ շոշափելի ճնշում գործադրելու՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Փհենյանի վրա՝ հանուն ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման և էսկալացիայի համար պատժի»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

 
 
 

  • Կիսվել: