շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զանգվածային բողոքի ցույցեր. Սիրիայի դրուզներն անկախություն են պահանջում

Զանգվածային բողոքի ցույցեր. Սիրիայի դրուզներն անկախություն են պահանջում

Սիրիայի դրուզները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Աս Սուվեյդա նահանգում՝ պահանջելով անկախություն և ինքնորոշում:

Նրանք կոչ են արել պատասխանատվության ենթարկել քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հանցագործությունների և խախտումների համար պատասխանատուներին, տեղեկացնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR)։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նահանգի արևմտյան մասում տեղակայված կառավարական ուժերը և նրանց հետ կապված խմբավորումները երեկ գիշեր կրակ են բացել Նաջրան գյուղի վրա, որտեղ դրուզներ են ապրում։ Կրակոցներ են արձակվել նաև Ալ Մաջդալ և Վալգա բնակավայրերի ուղղությամբ։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: