շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին Բայդենի ելույթը

Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին Բայդենի ելույթը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իրավիճակի մասին իր ելույթում ոչ մի բառ չի ասել Դոնբասի քաղաքացիական բնակչության իրական վիճակի մասին:

«Ամենահրեշավորն այն է, որ ոչ մի խոսք չկա Դոնբասի քաղաքացիական բնակչության իրական վիճակի մասին։ Չկան մարդիկ, չկան խնդիրնե՞ր»,- շաբաթ օրը գրել է նա իր Telegram-ալիքում։
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը լրագրողների համար իր յոթրոպեանոց ելույթում ասել էր, որ Կիեւին փորձում են սադրանքի մեջ ներքաշել Դոնբասում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն որոշում կայացրել է «ներխուժման» մասին, եւ ՌԴ ուժերը առաջիկա օրերին կհարձակվեն Ուկրաինայի վրա։ Արեւմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ մտցնել ՌԴ-ի դեմ Ուկրաինա «ներխուժման» դեպքում, բայց դուռը դիվանագիտության համար բաց է մնում, ասել էր ԱՄՆ նախագահը։

  • Կիսվել: