ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զախարովան՝ ԻԻՀ ԱԳ նախարարի և իրանցի տնտեսագետի զրույցի արտահոսքի մասին

Զախարովան՝ ԻԻՀ ԱԳ նախարարի և իրանցի տնտեսագետի զրույցի արտահոսքի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքին:

՛՛Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ՛՛,-ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ Իրանը բազմիցս պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման համար, ինչպես նաև հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու օգտին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ները Լիլազի և Զարիֆի՝ մարտին կայացած զրույցի ձայնագրությունից մի հատված էին հրապարակել:

Զրույցի ընթացքում նրանք քննարկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի (սպանվել է 2020 թվականին) 2015 թվականի մոսկովյան այցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն ու միջուկային գործարքի ապագան: Ձայնագրության մեջ Զարիֆն ասում է, որ հենց Սուլեյմանին է մեծ դեր խաղացել երկրի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։

Զարիֆը քննադատել է Սիրիան ռմբակոծելու համար ռուսական ռազմական ինքնաթիռներին Իրանի վրայով թռչելու թույլտվություն տալու մասին Սուլեյմանիի որոշումը՝ կարծիք հայտնելով, թե գեներալն աշխատել է Մոսկվայի հետ՝ սաբոտաժի ենթարկելու Իրանի միջուկային ծրագրի գործարքը:

  • Կիսվել: