երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Զախարովան հայտնել է, թե ինչ թեմաներ կքննարկեն BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները

Զախարովան հայտնել է, թե ինչ թեմաներ կքննարկեն BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները

Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու են Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետությունների առաջնորդները կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, համատեղ աշխատանքի արդյունքները: BRICS-ի ռազմավարական գործընկերության շրջանակը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Պլանավորվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխմանը, BRICS-ի երկրների դերի բարձրացմանը և միջբանկային համագործակցության զարգացմանը»:

  • Կիսվել: