հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ը համաշխարհային մասշտաբով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրենից սկսի

Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ը համաշխարհային մասշտաբով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրենից սկսի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին առաջարկել է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը, որը Վաշինգտոնը հայտարարել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ լուծելով այդ խնդիրը հենց ԱՄՆ-ի ներսում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել այս ոլորտում հանցագործությունների բացահայտման գործերով ԱՄՆ գաղտնի ծառայության համակարգող Ռոյ Դոթսոնի ուղերձի վրա, ով հայտարարել է բիզնեսին եւ հանրությանն աջակցության հիմնադրամից 100 միլիարդ դոլարի հափշտակման մասին։ «Ինչո՞ւ ենք մեզ դա հետաքրքրում: Այն պատճառով, որ Վաշինգտոնը ոչ վաղ անցյալում կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարեց իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Մշակվեց «Կոռուպցիայի դեմ համաշխարհային մասշտաբով պայքարի մասին» (Combating Global Corruption Act of 2021) օրենքի մի ամբողջ նախագիծ: ԱՄՆ-ն  իրեն օժտել ​​է համաշխարհային հակակոռուպցիոն աուդիտորի, ինչպես նաեւ դատախազի, քննիչի եւ դատավորի իրավունքներով: Եվ հանկարծ մի նման տհաճ տեղեկություն է բացահայտվում»,- կիրակի իր տելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։

«Եթե ժողովրդավարական վարչակազմն այդքան պատրաստակամ է համաշխարհային մասշտաբով կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա թող սկսի իրենից: Ինչ-որ հիմնադրամ կկազմակերպի, չգիտեմ, փորձ արդեն կա»,- հավելեց նա։

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Դոթսոնն ինքն իրեն հարց է տվել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կկարողանա կասեցնել խարդախությունը, եւ բացասական է պատասխանել։ «Ըստ ամենայնի, Գաղտնի ծառայությունը շատ հստակ պատկերացնում է, թե ինչպես է աշխատում ամերիկյան պետական ​​մեքենան», - նշել է Զախարովան։

«Գործազուրկների համար նախատեսված բյուջեից 100 միլիարդ գողանալը ուժեղ է: Վաշինգտոնը կկարողանա նոր բարձունքների հասնել միայն համաշխարհային կոռուպցիայի դեմ պայքարին հատկացված գումարները գողանալով»,- հեգնանքով եզրափակել է դիվանագետը:

  • Կիսվել: