շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Զախարովա հայտարարել է, որ ՌԴ-ն բաց է բանակցությունների համար

Զախարովա հայտարարել է, որ ՌԴ-ն բաց է բանակցությունների համար

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ուկրաինական հակամարտության հետ կապված ցանկացած իրատեսական խաղաղ նախաձեռնություն, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը և տեղում տիրող իրավիճակը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերություններին:

Ըստ նրա՝ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։

«Մենք բաց ենք բանակցությունների համար։ Իհարկե, մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած իրատեսական, չքաղաքականացված նախաձեռնություն»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվան նման բանակցությունները դիտարկելու է միայն սեփական շահերը հաշվի առնելով։

 

 

  • Կիսվել: