ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ծայրահեղ ցածր մակարդակի վրա են

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ծայրահեղ ցածր մակարդակի վրա են

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը  Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա, տեղեկացնում է Russia Today-ը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում գլոբալ անկայունության, ահաբեկչական սպառնալիքի, սպառազինությունների հերթական մրցավազքի և Եվրոպայում անվտանգության ճարտարապետության ամբողջական դեգրադացիայի ֆոնին։

Ֆոմինն ասել է, որ ռուսական կողմը ՆԱՏՕ-ին բազմիցս առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ միտված իրավիճակի ապաէսկալացմանը, սակայն, նրա խոսքով, ՆԱՏՕ-ն այդ նախաձեռնություններն անտեսել է։

Հիշոցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայի բոլոր առաջարկները Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի բանակցությունների սեղանին են։

 

 

  • Կիսվել: