չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ըստ փետրվարի հարցումների՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%

Ըստ փետրվարի հարցումների՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%

Թուրքիայում իրականացված վերջին սոցհարցումների համաձայն՝ իշխանական դաշինքի վարկանիշը նվազում է արձանագրել: Մասնավորապես թուրքական Aksoy սոցիոլոգիական կազմակերպության փետրվարյան հարցումները հետևյալ պատկերն են արձանագրել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) վարկանիշը վերջին 2 ամսում 2.4% նվազում է արձանագրել: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ) վարկանմիշի 0.5% անկում է գրանցել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Արդյունքում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHPԺՀԿ) ու «Լավ» (IP-ԼԿ) կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքը 4.4 տոկոսային կետով առաջ է անցել ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքից:

«Ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք, եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեին»,- հարցի պատասխանները ըստ կուսակցությունների ձևավորել են հետևյալ պատկերը.

ԱԶԿ- 32,1 տոկոս

ԺՀԿ- 27,3 տոկոս

ԼԿ- 13,6 տոկոս

ԺԴԿ (քրդամետ) 12,0 տոկոս

ԱՇԿ 6,8 տոկոս:

  • Կիսվել: