երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ըստ կանխատեսումների՝ Ադրբեջանից նավթի օրական արդյունահանումը կնվազի

Ըստ կանխատեսումների՝ Ադրբեջանից նավթի օրական արդյունահանումը կնվազի

ԱՄՆ էներգետիկայի նախարարությանն առընթեր էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) նվազեցրել է 2024 թվականի համար Ադրբեջանում նավթի օրական արդյունահանման կանխատեսումը։

Ըստ EIA ամսական զեկույցի՝ հաջորդ տարի Ադրբեջանում նավթի օրական արդյունահանումը կկազմի 650 հազար բարել, ինչը 10 հազար բարելով պակաս է նախորդ կանխատեսումից։

Ըստ հաշվարկների՝ նավթի արդյունահանումը Անդրկովկասի խոշորագույն հանրապետությունում այս տարի կկազմի օրական 650 հազար բարել (կանխատեսումը չի փոխվել)։

Անցյալ տարի ադրբեջանական սեւ ոսկու օրական արդյունահանումը եղել է 670 հազար բարելի մակարդակում։ 2021 թվականին այս ցուցանիշը կազմում էր 720 հազար բարել։ 2020 և 2019 թվականներին՝ համապատասխանաբար 700 հազար և 780 հազար բարել։

  • Կիսվել: