ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Գեորգի Գախարիա

Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նշել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, բացի պատերազմից։ Այս մասին գրում է sputnik-georgia-ն։  

Ըստ աղբյուրի, Գախարիան ելույթ է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում։

Իր ելույթում Վրաստանի վարչապետն ասել է. «Ընդունելի է ամեն ինչ, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք է դա անենք և օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը է պետք է կատարենք այն»։

  • Կիսվել: