հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընդգծվել է հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացելու անհրաժեշտությունը

Ընդգծվել է հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը կոչ է արել հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացել, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Էբրահիմ Ռեզային, անդրադառնալով 13-րդ կառավարության տնտեսական դիվանագիտության դրական արդյունքի, ասել է.«Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը տնտեսական և անվտանգության տեսանկյունից արժեքավոր է և զգալի օգուտներ կբերի ժողովրդին»:

Ռեզային ընդգծել է. «Հարևանների հետ շփումը կավելացնի և կբարելավի երկրի անվտանգությունը և տնտեսապես ձեռնտու է»։

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության
և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հավելել է.«13-րդ կառավարությունում առևտրային խորհրդատուների թիվն ավելացել է և նրանք կարող են հեշտացնել երկրի տարբեր ապրանքների արտահանումը»:

  • Կիսվել: