շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըմբշամարտի ԵԱ․ Ռուդիկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ․ Ռուդիկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

55կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նրա մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Դենիս Ֆլորին Միհան էր, որին մեր ըմբիշը հաղթեց 9-1 հաշվով։

Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվելուց հետո 6-5 հաշվով հաղթել էր Ուրկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանին ու հասել կիսաեզրափակիչ, հայտնում է ArmSport.am-ը:

 

 

  • Կիսվել: