շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Wildberries–ը տեղեկացնում է՝ ինչպես կարող եք ստանալ պատվերը առանց կոդի

Wildberries–ը տեղեկացնում է՝ ինչպես կարող եք ստանալ պատվերը առանց կոդի

Wildberries առցանց գնումների հարթակին լրացուցիչ ժամանակ կպահանջվի Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, և Ուզբեկստանից գնորդների պատվիրված ապրանքների մասին տեղեկությունները «Առաքումներ» բաժնում թարմացնելու համար: Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական թելեգրամյան ալիքում։

Պատվիրած ապրանքները ստանալու համար ընկերությունը խնդրում է հիմնվել առաքման հասնելու նախապես նշված ժամկետների վրա։

«Օրինակ, եթե առաքումը նախատեսված է եղել մարտի 14-16-ը կամ մարտի 15-17-ը, ապա այն ստանալու համար կարող եք գնալ առաքման գրասենյակ։ Իսկ եթե առաքումը նախատեսված էր մարտի 18-ին կամ ավելի ուշ, ապա ընկերությունը բջջային հավելվածում կտեղեկացնի առաքման հասանելիության մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գնորդներն իրենց պատվիրված ապրանքները կարող են ստանալ հետևյալ դեպքերում․

Եթե «Առաքումներ» բաժնում առկա է համապատասխան կոդը, ապա պատվիրատուն կարող է իր պատվերը ստանալ այդ կոդով։

Այդ կոդի բացակայության դեպքում պատվերը հնարավոր է ստանալ անուն ազգանունով, հեռախոսահամարի առաջին 3 թվանշաններով և անձը հաստատող փաստաթղթով:

Վերոնշյալ երկրների գնորդներն այսօրվանից կատարված պատվերները անմիջապես կտեսնեն իրենց անձնական հաշվի «Առաքումներ» բաժնում։

  • Կիսվել: