երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Wildberries-ի հիմնադիրը հայտնել է ազգանունը փոխելու մասին

Wildberries-ի հիմնադիրը հայտնել է ազգանունը փոխելու մասին

Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ փոխել է ազգանունը՝ վերադարձնելով օրիորդական ազգանունը և կրկին դառնալով Տատյանա Կիմ։

«Լավագույն ընտրությունը միշտ ինքդ մնալն է։ Ձեր Տատյանա (այսօրվանից՝ կրկին) Կիմ»,- գրել է նա։

«Մեկնարկել է ազգանվան փոփոխության պաշտոնական ընթացակարգը», - ՌԻԱ «Նովոստի»-ին մեկնաբանել են Wildberries and Russ (RVB) միավորված ընկերության մամուլի ծառայությունը։

Հուլիսի վերջին Wildberries-ի հիմնադիրը դիմել էր դատարան՝ Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու պահանջով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: