ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
WhatsApp-ում «արձագանքներ» կհայտնվեն

WhatsApp-ում «արձագանքներ» կհայտնվեն

WhatsApp-ը սկսել է աշխատել նոր գործառույթի վրա, հայտնել է WABetaInfo-ն:

Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան հաղորդագրությանը սմայլիկով արձագանքել։
 
«Դուք արդեն գիտեք, թե ինչ է արձագանքը. սովորաբար դա սմայլիկն է, որով կարելի է պատասխանել զրուցակցին՝ էմոցիաներն արտահայտելու համար: Այսօր մենք կարող ենք հայտնել, որ WhatsApp-ը սկսել է դրա մշակման գործընթացը», - հայտարարել է WABetaInfo-ն:
 
Նմանատիպ գործառույթ արդեն հասանելի է սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Instagram-ը, Twitter-ը եւ iMessage-ը:
 
Փորձարկումն ավարտվելուց հետո Android-ի եւ iOS-ի օգտատերերի համար հասանելի կլինեն արձագանքները, եթե նրանք թարմացնեն հավելվածը: Հակառակ դեպքում, արձագանքներով հաղորդագրությունների տակ կհայտնվի WhatsApp-ի ընթացիկ տարբերակին անցնելու առաջարկ:

  • Կիսվել: