շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Վթարվել է ՌԴ առաջին դեմքերին փոխադրող թռիչքային ջոկատի ուղղաթիռը

Վթարվել է ՌԴ առաջին դեմքերին փոխադրող թռիչքային ջոկատի ուղղաթիռը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայում վթարվել է Մի-8 ուղղաթիռ. ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, հայտնում է svoboda.org-ը:

Վթարի պատճառը կարող էր լինել պտուտակների վնասումը: Արտակարգ իրավիճակների ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է օդաչուի սխալը, ինչպես նաև քամու հանկարծակի պոռթկումը համարվում են կատարվածի վարկած։

Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ նախագահի աշխատակազմում, ուղղաթիռը պատկանում է «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի փոխադրմամբ։ Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։

  • Կիսվել: