կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում խորհրդարանի ընտրության քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը, հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է akhaltskha.net-ը:

ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 տոկոսի քվեաթերթիկների վերահաշվարկը, որտեղ քվեարկել է ընտրողների 14 տոկոսը, չի հանգեցրել նախկինում հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության:

Ամփոփիչ արձանագրություններn «աննշան փոխվել են» միայն վերահաշվարկված ընտրատեղամասերի ինը տոկոսում՝ ասվում է զեկույցում: Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի տեղամասերն ընտրվել են վիճակահանությամբ։

  • Կիսվել: