կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վրաստանում սողանքն ընդհատել է երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանում սողանքն ընդհատել է երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանում երկաթուղային հաղորդակցությունն արևելյան և արևմտյան շրջանների միջև ընդհատվել է Իմերեթի երկրամասի Խարագաուլի շրջանի Մարելիսի գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի պատճառով: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:

«Մարելիսի գյուղի մերձակայքում Ռիկոտի լեռնանցքի հատվածում սողանք է իջել, ինչի հետևանքով զգալիորեն վնասվել է երկաթուղու մոտով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Վնասվել է նաև երկաթուղու հպման գիծը: Պատահարի պատճառով առավոտվանից բեռնատար և մարդատար գնացքների երթևեկությունը դադարեցված է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է ժամանել հատուկ տեխնիկա, նորոգվում է հպման գիծը: Գնացքների երթևեկության վերականգնումը տեղի կունենա փուլ առ փուլ:

  • Կիսվել: