շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Վրաստանի բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։

«Այսպիսով զոհերի թիվը հասել է 28-ի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս պահին փրկարարները փնտրում են ևս հինգ անհետ կորածի։

Հիշեցնենք, որ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին։ Աղետի հետևանքով վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Sunset Shovi» հյուրանոցը։

  • Կիսվել: