երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վրաստանում քրեական գործ են հարուցել Շովի առողջարանում 18 զոհի պատճառ դարձած սողանքի առնչությամբ

Վրաստանում քրեական գործ են հարուցել Շովի առողջարանում 18 զոհի պատճառ դարձած սողանքի առնչությամբ

 Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում 18 մարդու կյանք խլած սողանքի առնչությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։

«Միջադեպի առաջին իսկ րոպեներից սկսվել է քրեական հետաքննություն: Գործը հարուցվել է երկու հոդվածներով, սակայն հետաքննության ընթացքում հոդվածները կարող են վերաորակվել», - ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլիի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարը պարզաբանել է, որ գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ (անզգուշությամբ մահ պատճառելը) և 240-րդ (անվտանգության կանոնների խախտում հանքային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս) հոդվածներով։

Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի ունեցել օգոստոսի 3-ին:  Զոհվել է 18 մարդ, ևս 16-ը համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ հող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։ Օգոստոսի 7-ը Վրաստանում է հայտարարվել սգո օր:

  • Կիսվել: