կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանում պետական աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով

Վրաստանում պետական աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով

2024 թվականին պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը կշարունակվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է aliq.ge-ն:

Վարչապետի պարզաբանմամբ՝ բյուջեով բոլոր պետական աշխատողների աշխատավարձի 10 տոկոսով բարձրացում է նախատեսված:

«Անցած տարի մենք 20 տոկոսով բարձրացրել ենք ուժայինների աշխատավարձը, իսկ վերջին 2 տարում նրանց աշխատավարձն ընդհանուր առմամբ բարձրացել է 40-45 տոկոսով, մինչդեռ մյուս պետական ​​ծառայողների աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, կբարձրանա նաև առաջնային բուժօգնության անձնակազմի աշխատավարձը: Ըստ վարչապետի՝ նրանց աշխատավարձը ևս կբարձրանա 10 տոկոսով:

  • Կիսվել: