շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ 66 մարդ է ձերբակալվել

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ 66 մարդ է ձերբակալվել

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ 66 մարդ է ձերբակալվել:  Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Ցուցարարները վնասել են մեքենաներ, հատուկ տեխնիկա, հրկիզել խորհրդարանի շենքը, ջարդել ապակիները, կոտրել անվտանգության ցանկապատերը։

Տուժել է ՆԳՆ մոտ 50 աշխատակից, մի քանիսը վիրահատական միջամտության կարիք են ունեցել, նրանք դեռ բուժհաստատություններում են։

«Հավաքվածների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքի սահմաններից և ստացել բռնի բնույթ»,- Վրաստանի ոստիկանության հաղորդագրությունից մեջբերում է Sputnik Georgia-ն։

  • Կիսվել: